News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն և ԱՄՆ ՄԶԳ գլխավոր ֆինանսական տնօրեն Ռեջինալդ Միտչելը հանդիպել են  Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի հետ: Հանդիպման նպատակը Հաշվեքննիչ պալատի նախաձեռնած բարեփոխումների ընթացքի քննարկումն էր։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ԱՄՆ ՄԶԳ գրասենյակից:

ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է այս ջանքերին՝ ֆինանսավորելով «Տեխնիկական օժանդակություն ՀՀ հաշվեքննիչ պալատին» ծրագիրը:

Ինչպես նշեց ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ալելոն՝ ԱՄՆ կառավարությունը վստահ է, որ կայուն և անկախ Հաշվեքննիչ պալատը կարող է վճռորոշ դեր խաղալ պետական հաստատությունների հանդեպ քաղաքացիների վստահության ամրապնդման և հանրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման ապահովման գործում՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հավատարիմ է Հայաստանի հաստատություններին աջակցելու իր հանձնառությանը և նպատակ ունի նպաստել դրանց արդյունավետության բարձրացմանը` հանուն հանրային շահի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագրին
Սույն համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանն ու կանխարգելմանը, տեղեկատվության…
Շնորհավո՛ր Առաջին հանրապետության օրը, Հայաստա՛ն․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Խնդրում ենք նկատի ունենալ, որ դեսպանատունն այսօր փակ է...
ԱՄՆ դեսպանը հայ-ամերիկյան բարեկամական կապերի խորացման գործում Խաղաղության կորպուսի դերը համարում է անգնահատելի
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը, ելույթ ունենալով...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ...
Գնահատելի է Խաղաղության կորպուսի գործունեությունը Հայաստանում․ ՀՀ նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանին և Կարոլ Սպանին
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հյուրերը նշել են, որ ուրախ են Հայաստանում ներկայացված լինելու և երկրի զարգացմանն աջակցելու...
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալին
Քննարկվել են ինչպես Հայաստան-ԱՄՆ երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր…
Ամենաշատ