News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել AFP-ին եւ նախազգուշացրել, որ Ռուսաստանը կարող է ակտիվացնել հարձակումը, նա հայտնել է, որ Կիեւը կհամաձայնի միայն «արդարացի խաղաղությանը»՝ չնայած արագ լուծման Արեւմուտքի կոչերին։

Զելենսկին նաեւ կրկնել է դաշնակիցներին ուղղված խնդրանքը՝ ՀՕՊ ավելի շատ ինքնաթիռներ եւ կործանիչներ ուղարկել, եւ ասել է, որ Ռուսաստանի «ամենամեծ առավելությունը» Ուկրաինայի կողմից ռուսական տարածքին արեւմտյան զենքով հարվածներ հասցնելու Արեւմուտքի արգելքն է։ Զելենսկին ուրբաթ հայտնել է, որ Ուկրաինան կպահպանի իր պաշտպանական բնագծերը եւ կկանգնեցնի ցանկացած խոշոր ռուսական առաջխաղացում։

Ուկրաինայի նախագահը հերքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կոչերը օլիմպիական հրադադարի մասին Փարիզի խաղերի ժամանակ՝ հայտնելով, որ դա «առավելություն» կտա Մոսկվային՝ նրան ժամանակ տրամադրելով զորք եւ հրետանի նետելու համար։

«Մենք անհեթեթ վիճակում ենք, երբ Արեւմուտքը վախենում է, որ Ռուսաստանը կպարտվի պատերազմում։ Եվ չի ցանկանում, որպեսզի այն տանուլ տա Ուկրաինան»,- ասել է Զելենսկին։

«Բոլորը ցանկանում են  գտնել մի ինչ-որ մոդել, որպեսզի պատերազմն ավելի արագ ավարտվի»,- ասել է նա՝ պատասխանելով ռազմական գործողությունների դադարի հնարավոր սցենարի մասին հարցին, նման այն բանին, որը բաժանարար գիծ սահմանեց Կորեական թերակղզում։

Ուկրաինայի նախագահը Չինաստանին եւ զարգացող աշխարհի երկրներին կոչ է արել մասնացել գագաթաժողովին, որը տեղի է ունենալու չեզոք Շվեյցարիայում հաջորդ ամիս, եւ որին Ռուսաստանը հրավիրված չէ։ Նրա խոսքով՝ այնպիսի գլոբալ խաղացողներ, ինչպիսին Չինաստանն է, ազդեցություն ունեն Ռուսաստանի վրա։

«Եվ որքան ավելի շատ մեր կողմում լինեն այդպիսի երկրները, պատերազմն ավարտելու կողմում, ես կասեի՝ այնքան ավելի շատ Ռուսաստանը ստիպված կլինի հաշվի նստել մեզ հետ»,- ավելացրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինան ենթարկվել է զանգվածային գրոհի. Զելենսկին հայտնել է լրացուցիչ մատակարարումների անհրաժեշտության մասին
Անհրաժեշտ են լրացուցիչ Patriot-ներ եւ F-16-ներ...
Ուկրաինան և Շվեդիան անվտանգության համաձայնագիր են ստորագրել
Համաձայնագրի եզակի մասը մասնագիտացված ASC-890 ինքնաթիռների տրամադրումն է...
ԱՄՆ-ի սպառազինությամբ հարվածները Ռուսաստանին կարող են սկսվել մի քանի ժամից կամ օրից. NYT
Ըստ NYT-ի՝ որոշումն ուժի մեջ է մտել հինգշաբթի՝ մայիսի 30-ին...
Ռուսաստանն ու Ուկրաինան փետրվարից ի վեր անցկացրին իրենց առաջին գերիների փոխանակումը` «75-ը 75-ով» սխեմայով
Զեկույցում պարզաբանվում է, որ գերությունից ռուս զինվորականների վերադարձի ժամանակ «մարդասիրական բնույթի միջնորդություն» են իրականացրել Արաբական Միացյալ Էմիրությունները...
Ավստրալիան Ուկրաինային էլեկտրաէներգիա ապահովելու համար ավելի քան 13 մլն դոլար կհատկացնի
Ավստրալիայի նոր ներդրումն ուղղված կլինի առաջնահերթ էներգետիկ կարիքների բավարարմանը և ուկրաինացի ժողովրդին աջակցելուն...
Ուկրաինայի զինված ուժերը պետք է Ռուսաստանին հարվածելու իրավունք ունենան. Զելենսկի
Վերջին օրերին ավելի ու ավելի շատ արևմտյան երկրներ վերացնում են իրենց զենքերով ռուսական տարածքին հարվածելու արգելքը, որը ստացել է Ուկրաինայի Զինված ուժերը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ