Արցախի դեմ ագրեսիայի «հերոս» Նամիկ Իսլամզադեն նշանակվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի նոր հրամանատար, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նշվել է, որ մինչ այդ Իսլամզադեն զբաղեցնում էր ՌՕՈւ փոխհրամանատարի պաշտոնը։
Մայիսի 11-ին Ադրբեջանի ՌՕՈւ հրամանատար Ռամիզ Թահիրովը ազատվել է ծառայությունից զինվորական ծառայությունում գտնվելու շեմային տարիքին հասնելու առնչությամբ։