News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Բոլոր աշխատանքները կատարելիս անվտանգությունն ամենաբարձր առաջնահերթությունն է: NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ Սոչիում ATOMEXPO-2024 միջազգային ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ռուսատոմ սերվիս» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը։

«Շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման շրջանակներում իրականացվող բոլոր աշխատանքները ուղղված են ատոմակայանի անվտանգության և արդյունավետ շահագործման ապահովմանը։ Բոլոր գիտական ​​կազմակերպություններն ու կարգավորող մարմինները վերահսկելու են դա»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ վերջերս ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում էին տարածել այն մասին, որ, անհայտ ՀԿ-ներ, անունները չնշված, դիմել են միջուկային էներգետիկայի գագաթնաժողովին՝ պահանջելով անհապաղ փակել ՀԱԷԿ-ը։ Այս պահանջը ոչ մի կապ չունի իրականության և ՄԱԳԱՏԷ-ի մասնագետների գնահատականների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ