News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Իրանական կողմն Իսրայելին պատասխան հարվածի ժամանակ կիրառել է միայն հնացած հրթիռային սպառազինություն, այդպիսով Թեհրանը նվազագույն ջանքերի գործադրմամբ ստիպել է Իսրայելին և նրան օգնության հասած արևմտյան երկրների զինված ուժերին առավելագույն միջոցներ կիրառել: Ըստ իրանական Tasnim գործակալության՝ դրա մասին հինգշաբթի հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Ամիր-Ալի Հաջիզադեն:

«Մենք հարձակվեցինք Իսրայելի վրա՝ օգտագործելով հնացած զենք և նվազագույն միջոցներ։ Մենք չենք օգտագործել «Խորրամշահր», «Սաջիլ», «Շահեդ Հաջ Քասեմ», «Խայբարշեկան» կամ «Գերձայն-2» տեսակի հրթիռներ: Մեր կողմից սոսկ նվազագույն ջանքեր գործադրելով՝ Իսրայելին և արևմտյան ճամբարին ստիպեցինք օգտագործել առավելագույն միջոցներ»,- ընդգծել է Իրանի ԶՈԻ էլիտար ստորաբաժանումների ղեկավարը:

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի ֆինանսների գծով նախկին խորհրդական, պահեստազորի բրիգադային գեներալ Ռամ Ամինահը Ynet պորտալին հայտնել էր, որ ապրիլի 14-ին՝ մեկ գիշերվա ընթացքում իրանական հարյուրավոր հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելն Իսրայելին կարող էր արժենալ մինչև 4-5 միլիարդ շեքել (1-1,3 միլիարդ դոլար): Ամինահի պնդմամբ՝ այդ գումարը զգալիորեն գերազանցում է նրան, ինչ Իրանը ծախսել էր հարձակման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
16 մարդ դարձել է Գազա քաղաքի մզկիթին հասցված իսրայելական հարվածի զոհ. Al Jazeera
16 պաղեստինցի, ներառյալ 10 երեխա, զոհվել է Գազա քաղաքի մզկիթում...
Ֆրանսիան հայտարարել է, որ Պաղեստինի պետության ճանաչման պայմանները դեռ չեն կատարվել
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնի խոսքերը ստիպել են Ֆրանսիային հեռու մնալ Իռլանդիայից...
Իսրայելի դեսպաններին հետ են կանչել Նորվեգիայից եւ Իռլանդիայից՝ Պաղեստինի ճանաչման պատճառով
Կարգադրել եմ, որ խորհրդակցությունների համար անհապաղ Իսրայել վերադառնան Իսրայելի դեսպաններն Իռլանդիայում եւ Նորվեգիայում...
Նորվեգիան ճանաչում է Պաղեստինը որպես պետություն
Նորվեգիան պաշտոնապես ճանաչում է Պաղեստինը որպես պետություն...
Իսրայելում հայտնել են, որ ՄՔԴ դատախազը փորձում է երկիրը զրկել իրեն պաշտպանելու իրավունքից
Գալանտը մեղադրել է ՄՔԴ դատախազին...
Գազային Իսրայելի բանակի հասցրած հարվածների հետեւանքով զոհվել է 30 պաղեստինցի. Al Jazeera
Զոհվել է 30 պաղեստինցի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ