Հանրապետության տարածքում` Ապրիլի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 3-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով, մայիսի 1-3-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։
Ինչպես տեղեկացրել են NEWS.am-ին «Հայպետհիդրոմետում», Երեւանում ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-2-ին՝ երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +31+33։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +24+28,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +25+27,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝+12+14, ցերեկը՝ +28+30,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +22+25,
Լոռիում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +26+30,
Տավուշում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +27+31,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +23+25,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +30+32,
Արարատում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +31+33,
Արմավիրում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +31+33,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +23+26,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +31+33,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +11+12, ցերեկը՝ +12+14,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +23+27։