News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանն գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է պարոն Կոմանի այցը Հայաստան և ընդգծել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանն այս առումով առանցքային է համարել ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը և շեշտել ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ պարոն Կոպմանի այցը կնպաստի միջոցառումների ծրագրի և օրակարգի ձևավորմանն ու դրա հետագա առաջմղմանը:

Խերտ Յան Կոոպմանը նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է սերտ համագործակցությամբ նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը՝ ի նպաստ մեր երկրի դիմակայունության ամրապնդման ու տնտեսական աճի:

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենը համոզմունք է հայտնել, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները կշարունակեն դինամիկ կերպով զարգանալ ու ընդլայնվել:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լեհաստանի դեսպանության պատվիրակությունն այցելել է Երասխ և Պարույր Սևակ համայնքներ, ծանոթացել ԵՄ առաքելության աշխատանքին
Պատվիրակության անդամները եղել են Երասխ և Պարույր Սևակ համայնքներում...
Զելենսկին ակնկալում է, որ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները կսկսվեն հունիսին. բոլոր պայմաններն իրականացվել են
Զելենսկին նշել է, որ Ուկրաինան արդեն իրականացրել է այն ամենը, ինչ անհրաժեշտ էր բանակցություններ սկսելու համար...
ԵՄ-ը մինչեւ հունիսի վերջ Կիեւին կվճարի 1,9 մլրդ եվրո
1,9 մլրդ եվրո Կիեւին...
ԵՄ-ը մինչեւ հունիսի վերջ բանակցություններ կսկսի Ուկրաինային ընդունելու մասին
ԵՄ-ը բանակցություններ կսկսի Ուկրաինայի վերաբերյալ...
EU4Culture-ն աջակցում է Հայաստանի մարզերում փաստահենք ստեղծարար ոլորտի զարգացմանը
ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող EU4Culture ծրագիրը մայիսին Իջևանում քառօրյա դասընթաց էր կազմակերպել Իջևանի, Չարենցավանի և Սևանի...
Ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ Եվրախորհրդարանի նոր մեծամասնությունը լինելու է «եվրոպամետ» եւ «ուկրաինամետ»
Եվրախորհրդարանի նոր մեծամասնությունը կլինի ուկրաինամետ...
Ամենաշատ