News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան ներկայացուցիչ Նանա Սկաուի գլխավորած պատվիրակությանը:

ՏԿԵ նախարարությունից NEWS.am-ին տեղեկացնում են, որ նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և խոսել ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) միջև առկա երկար տարիների արդյունավետ համագործակցությունից:

ՊՀԾ հայաստանյան ներկայացուցիչը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ խոսել է իրականացված ծրագրերից, առկա խնդիրներից և նշել, որ Հայաստանում գործունեությունը շարունակելու պարագայում առկա է հնարավորություն՝ համագործակցել նաև այլ ծրագրերի շուրջ:

Վաչե Տերտերյանը խոսել է դպրոցաշինության հետ կապված ծրագրերից և կարևորել է «Դպրոցական սնունդ» ծրագրի շարունակականությունը և զարգացումը:

Նախարարի տեղակալը խոսել է նաև ջրամբարաշինությունից, ոռոգման համակարգից, համայնքային տարբեր հարցերից, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներից:

Նանա Սկաուն խոսելով բռնի տեղահանվածների մասին՝ նշել է, որ իրականացրել են սոցիալական ինտեգրման խոչընդոտների վերլուծություն և պարենի անվտանգության գնահատում: Ամփոփելով այդ վերլուծությունն ու գնահատումը՝ հանգել են այն եզրակացության, որ կարգավիճակի հիման վրա տրվող աջակցությունից պետք է անցում կատարել խոցելիության հիման վրա տրվող աջակցության:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2023-ի սեպտեմբերին Արցախում պայթյունից տուժածները դեռևս բուժվում են ՀՀ-ում. Առողջապահության նախարարություն
Տուժածները ինտենսիվ թերապիա են անցել արտասահմանյան կլինիկաներում...
Պետք է 2018-ին ասեի, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, իմ ձախողումն է, որ չեմ ասել. Փաշինյան
2018-ից ամենամեծ պրոբլեմը, որի հետ մենք առնչվել ենք ԼՂ խնդրի հետ կապված…
Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի ավարտի մասին
Խաղաղապահ զորախմբի անձնակազմը, սպառազինությունն ու տեխնիկան ամբողջությամբ լքել են մեր տարածքը...
Ջեյմս Օ՛Բրայեն. ԱՄՆ-ն դեռևս հստակ գնահատական ​​չունի 2023-ի սեպտեմբերին Ղարաբաղում տեղի ունեցածի վերաբերյալ
Նա կոչ է արել Երեւանին ու Բաքվին իրենք պատասխանել հարցին, թե արդյոք ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու...
«Աջակցություն չենք ստացել, երեխաներս էլ առողջական խնդիրներ ունեն»․ արցախցի ընտանիքը հայտնվել է ծանր կացության մեջ
Արցախից բռնի տեղահանված Սարգսյանների 11 անդամից բաղկացած ընտանիքը անելանելի վիճակում է հայտնվել...
ԱՄՆ Կոնգրեսը պետք է «ո՛չ» ասի Ադրբեջանին և նրա «պատանդների դիվանագիտությանը». սենատոր Էդվարդ Մարկի
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգից սենատոր Էդվարդ Մարկին (Ed Markey) կոչ է արել Միացյալ Նահանգներին և  միջազգային հանրությանը՝ գործի դնել բոլոր հնարավոր…
Ամենաշատ