News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

Նիգերում իշխանությունը զավթած ռազմական խունտան դեռ 2023 թվականի հուլիսին հեղաշրջումից հետո ԱՄՆ-ից պահանջել էր երկրից գրեթե հազար զինվորական դուրս բերել։

Ըստ BBC-ի՝ Նիգեր ժամանած ռուսական զորքերը Նիամի Դիորի Համանիի միջազգային օդանավակայանի հարևանությամբ 101 ավիաբազայում առանձին անգար են գրավել: Դրա մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության պաշտոնյան՝ անանունության պայմանով։

Նիգերն անցյալ տարի խզել է ռազմական համաձայնագրերը Ֆրանսիայի և Եվրամիության հետ, որոնք երկրի իշխանություններին օգնում էին պայքարել իսլամիստ ապստամբների դեմ: 2024-ի մարտին խունտան խզել է նաև ԱՄՆ-ի հետ պայմանագիրը, ըստ որի՝ երկրի երկու բազաներում մոտ հազար ամերիկյան զինվորական էր տեղակայված։

«Այնքան էլ լավ իրավիճակ չէ, բայց կարճաժամկետ հեռանկարում այն կառավարելի կդառնա», - անանուն մնալու պայմանով ասել է ամերիկացի մի պաշտոնյա։

Պատասխանելով ամերիկյան ավիաբազա ռուսական զորքերի ժամանման մասին Reuters-ի հարցին՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ասել է, որ ռուսական զորքերն առանձին համալիրում են և հասանելի չեն ամերիկյան զորքերին կամ սարքավորումներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ