News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Հինգերորդ սերնդի թուրքական Kaan կործանիչը հաջողությամբ իրականացրել է երկրորդ փորձնական թռիչքը։ Այս մասին տեղեկացրել է TGRT հեռուստաալիքը։

Թեստերի տեխնիկական մանրամասների մասին տեղեկություններ առայժմ չեն ստացվել։ Թռիչքի մասին եւս պաշտոնապես չի հաստատվել։ Հեռուստաալիքը, սակայն, նշել է, որ փետրվարի 21-ի առաջին թռիչքից հետո ինժեներները լրամշակել են կործանիչի ծրագրային ապահովումը եւ զբաղվել նոր համակարգերի ինտեգրմամբ՝ բարելավելու համար նրա թռիչքային եւ մարտական բնութագրերը։

Փետրվարի 21-ին Kaan-ը թռել է թուրքական ՌՕՈւ «Մյուրթեդ» ավիաբազայից (Անկարա) եւ թեստային թռիչքից հետո վերադարձել նույն տեղը։ Այն օդում մնացել է 13 րոպե՝ հավաքելով ավելի քան 420 կիլոմետր ժամ արագություն եւ 2,4 կիլոմետր բարձրություն։

Kaan կործանիչը Թուրքիայում ստեղծվում է 2017 թվականից, «Ազգային մարտական ինքնաթիռ» ծրագրի շրջանակում, Turkish Aerospace Industries ընկերության կողմից։ Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ տակտիկա-տեխնիկական բնութագրերով Kaan-ը կգերազանցի ամերիկյան F-35-ին եւ հետագայում կփոխարինի հանրապետության ՌՕՈւ-ի F-16 ինքնաթիռներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ