News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը


Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, դեպի Երևան քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց երգիչ, զոհված Վարդան Ամալյանի հայրը՝ Դավիթ Ամալյանը։

«Երկիրն արձակուրդում է, հետ պետք է բերենք արձակուրդից և ունենալ իշխանություն, որը պետականամետ է»,- նշեց Դավիթ Ամալյանը։

Անդրադառնալով իշխանությունների այն դիտարկումներին, որ պատերազմ է լինելու եթե դիմադրություն լինի, Ամալյանն ասաց․ «Իշխանություններն ինչ ուզեն, կասեն, հիմա իշխանություններին մի լսեք, որովհետև նրանք ադրբեջանամետ բաներ են ասում։ Ես քաղաքական գործիչ չեմ, բայց սիրտս է հուշում, որ ես սրանց չեն կարողանում տանել՝ որպես մարդ։ Իհարկե բոլորիս երազանքն է, որ պատերազմ չլինի, բայց եթե պատերազմ չլինելու ալտերնատիվը էլի պատերազմն է, որը ավելի վատ պատերազմ է, ես դրան համաձայն չեմ»։

Երգիչ Արամոն, որը նույնպես միացել է շարժմանը՝ նշեց․ «Ես՝ որպես հայ քրիստոնյա, Առաքելական եկեղեցու հետևորդ, մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ ես միացել եմ մեր Հայ եկեղեցուն։ Ամեն ինչ լավ է լինելու»։

Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի, ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի եւ քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանի գլխավորությամբ արդեն 3-րդ օրն է` շարունակում են քայլերթը, այսօր էլ այն մեկնարկեց Սեւանի թերակղզու խաչմերուկից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ