News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Բուդապեշտում Հունգարիայի արտաքին գործերի նախարար Մեթեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսում հաստատել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Երևանի քաղաքականությունը։

Նախարարը նշել է, որ Հայաստանի իշխանությունների «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը ենթադրում է տարածաշրջանի բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակում, ինչը կնպաստի ուղևորների և բեռների փոխադրմանը և ծառայությունների մատուցմանը։ Նույն համատեքստում Հայաստանը դիտարկում է Եվրոպային վերականգնվող էներգիայի մատակարարման ծրագրերին մասնակցելու հնարավորությունը։

«Գլխավոր երաշխիքը խաղաղությունն է։ Ես վերահաստատում եմ Հայաստանի հավատարմությունը տեւական խաղաղությանը։ Մենք ներգրավված ենք բանակցություններում, որոնց նպատակը երկարամյա հակամարտության վերջնական կարգավորումն է»,- նշել է նախարարը՝ թվարկելով այն սկզբունքները, որոնցով դա պետք է տեղի ունենա՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, սահմանների սահմանազատում՝ Ալմա Աթայի փաստաթղթի հիման վրա՝ ապաշրջափակելով հաղորդակցությունները։ Հուսով եմ, որ մոտ ապագայում արդյունքներ կգրանցվեն»,- հավելեց Միրզոյանը։ 

«Դուք տեղյակ եք, որ մենք գտնվում ենք մի գործընթացում, որը զգալիորեն մերձեցնում է Հայաստանն ու ԵՄ-ն։ Օրակարգում կա նախաձեռնությունների նոր փաթեթ, և մենք հույս ենք դնում նաև ԵՄ-ում Հունգարիայի նախագահության ընթացքում աջակցության վրա»,- նշել է Միրզոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
 Կենտրոնական Ասիայից Միջերկրական ծով առևտրային ճանապարհի համար Երևանի և Բաքվի միջև խաղաղություն է անհրաժեշտ. ԱՄՆ
Միգուցե մի քանի տարի անց դա այլևս այդքան կարևոր չլինի...
Թուրքիան բացահայտ աջակցում է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի տարածմանը. «Գեղարդ» հիմնադրամ
Ադրբեջանը ցանկանում է տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի..
Հայաստանով անցնող միջանցքը, ամենայն հավանականությամբ, կգտնվի թուրքական ազդեցության տակ. ռուս փորձագետ
Հայաստանը խանդավառ չէր, որ Ռուսաստանը վերահսկի լոգիստիկ ճանապարհը...
Ադրբեջանը եւ Թուրքիան չեն թաքցնում, որ ցանկանում են չեզոքացնել Հայաստանը որպես պետություն. Այվազյան
Ադրբեջանը եւ Թուրքիան ցանկանում են չեզոքացնել Հայաստանը...
«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ-ում աշխարհաքաղաքական դիմակայության խստացման պատրվակ կդառնա. ԱԳ նախկին նախարար
«Խաղաղության խաչմերուկը» կարող է դիմակայության պատրվակ դառնալ...
Շատ ռիսկեր, որոնց բախվում է Հայաստանը, կարելի էր նվազագույնի հասցնել 2022-ին. ՌԴ դեսպանություն
Եթե Երեւանը համաձայներ շարունակել իրականացնել իրավիճակի կայունացման համալիր միջոցները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ