News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 3-ի ժամը 23։45-ից մինչև մայիսի 6-ի ժամը 08։00-ի դրությամբ բազմաթիվ ահազանգեր են ստացվել հեղեղումների հետևանքով հասցված վնասների վերաբերյալ․ գրանցվել է 290 դեպք՝ Երևան քաղաքի Արաբկիր, Էրեբունի, Կենտրոն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Դավթաշեն, Շենգավիթ վարչական շրջաններում շենք շինություններում, գրասենյակային և նկուղային տարածքներում ջրալցումների, փլուզումների, ինչպես նաև ջրի մեջ արգելափակված և խափանված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղատարափ անձրևի հասցրած վնասների հետևանքով ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները սպասարկել են 87 դեպք պատահար, որից 3 դեպք՝ փլուզման, 4 դեպք՝ տրանսպորտային միջոցների ջրի մեջ արգելափակման և 80 դեպք՝ բնակելի շենք շինություններում, գրասենյակային և նկուղային տարածքներում, ավտոտնակներում ջրալցման վերաբերյալ։ Մնացած դեպքերում ահազանգերը փոխանցվել են համապատասխան ծառայություններին։

Փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներին ներգրավվել է 35 մարտական հաշվարկ ՓՈւՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից, մարզային փրկարարական վարչություններից։ Տեղում աշխատել են նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խմբերը և անձնակազմը։ Աշխատանքներին մասնակցել են նաև «Վեոլիա Ջուր» ընկերության 4 միավոր և Երևանի քաղաքապետարանի 1 միավոր տեխնիկա։

Արդեն երրորդ օրն է մոտ 200 փրկարարական ծառայողներ աշխատանքներ են տանում հեղեղումների հետևանքները մեղմելու և բնակչությանն օգնելու ուղղությամբ։ Ինտենսիվ տեղումների պատճառով որոշ հասցեներում փրկարարական աշխատանքները դեռևս շարունակվում են։

Նշենք, որ արձանագրված դեպքերում տուժածներ չկան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
23-ամյա երիտասարդը «Զվարթնոցում» շրջում էր զինված, գրպանում՝ թմրանյութ
23-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին...
Սիրիան և Պակիստանն Իրանի նախագահի մահվան կապակցությամբ եռօրյա սուգ են հայտարարել
Սիրիայի կառավարությունը եռօրյա համազգային սուգ է հայտարարել, և այդ ընթացքում ազգային դրոշները կծածանվեն ամբողջ Սիրիայում, ինչպես նաև արտերկրում գտնվող բոլոր դեսպանատներում և դիվանագիտական ​​հաստատություններում...
Գառնիկ Դանիելյանը գնում է Ոստիկանություն՝ այցելելու բերման ենթարկված քաղաքացիներին
Պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Արման Ղազարյանը և Մհեր Սահակյանը գնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին՝ այցելելու ուժի կիրառմամբ բերման ենթարկված 14 քաղաքացուն...
Դանակահարել էր Իջևանի անտառտնտեսության պարեկին, քանի որ վերջինս մերժել էր ապօրինի փայտանյութ տրամադրել
Մայիսի 19-ի ժամը 9.30-ին ՆԳՆ Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն...
Վաղը Բագրատ Սրբազանը կայցելի Իրանի դեսպանատուն
Հիշեցնենք, որ ուղղաթիռը, որը տեղափոխում էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ընկել էր լեռներում...
Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն․ Սանոսյանը՝ իր Իրանի գործընկերներին
Վշտակցում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին` հայտնելով իմ զորակցությունը…
Ամենաշատ