Արդեն չորս օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն վարույթն իրականացնող մարմինը նույնիսկ չի էլ շտապում առերեսել Արթուր Սուքոյանին և Դավիթ Լևոնյանին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
«Դրանով պայմանավորված՝ պաշտպանության կողմը քննիչին ներկայացրեց միջնորդություն Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննություն կատարելու, ինչպես նաև «civic.am» լրատվամիջոցի օպերատոր՝ Պետրոս Պետրոսյանին հարցաքննելու վերաբերյալ»,- նշել է նա: