News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Իրանը պատրաստ է իր խաղաղ ատոմային տեխնոլոգիան փոխանցել այլ երկրների։ Դրա մասին, ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին: Իրանցի պաշտոնյան նշել է, որ Սպահանի համաժողովն այդ նպատակին հասնելու միջոցներից մեկն է։

«Նպատակը մեր տեխնոլոգիական և գիտական ​​մակարդակը ցույց տալն է»,- շեշտել է Էսլամին:

Պաշոտյան հայտարարել է նաև, որ առաջիկա երկու ամսվա ընթացքում Սպահանում կբացվի միջուկային առաջին միջազգային կրթական կենտրոնը։

«Իրանը, ինչպես և ՄԱԳԱՏԷ-ի մյուս անդամ երկրները, վճռականորոն միտված է միջուկային տեխնոլոգիաների զարգացմանը: Մինչև 2050 թվականն ածխածնի արտանետումները զրոյական մակարդակի հասնելու՝ երկրների հավաքական կամքն այսօր վերածվել է դաշնագրի, և նրանք նպատակադրվել են եռապատկել ատոմակայանները: Միաժամանակ ակտիվացնելու ենք մեր ջանքերը ատոմային էներգետիկայի և միջուկային արդյունաբերության հասնելու համար:

Իրանը նախատեսում է մինչև 2041 թվականը էլեկտրաէներգիայի արտադրությունը հասցնել 20 հազար մեգավատի։ Այս ծրագրերն իրականացվում են երկրի հյուսիսում և հարավում։ Իրանում ներդրումների պատրաստ ​​երկրներին հրավիրում եմ մասնակցելու նշված ծրագրերին»,- հավելել է իրանցի պաշտոնյան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ