News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի առավոտյան նավթի գինը չափավոր իջնում է նախորդ աճուրդի թույլ նվազումից հետո։

Brent մակնիշի նավթի հուլիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել են մեկ բարելը 82,71 դոլար, ինչը 0,45 դոլարով (0,54 տոկոս) ցածր է նախորդ աճուրդի ցուցանիշից։ Երեքշաբթի այդ պայմանագրերը նվազել էին 0,17 դոլարով (0,2 տոկոս)՝ մեկ բարելը 83,16 դոլար։

WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում իջել են 0,41 դոլարով (0,52 տոկոս)՝ մեկ բարելը 77,97 դոլար։ Անցած աճուրդների արդյունքներով դրանք էժանացել են 10 ցենտով (0,1 տոկոս)՝ մեկ բարելը 78,38 դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ