Իսրայելական օդուժի հարվածի հետեւանքով, որը հասցվել է Գազա քաղաքի բնակելի տներին, զոհվել է առնվազն յոթ մարդ։
Ինչպես տեղեկացնում է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը, Իսրայելի Պաշտպանության բանակի ինքնաթիռները ռմբակոծել են քաղաքի արեւելյան Էլ-Զայթուն շրջանի բնակելի թաղամասը։ Պաղեստինյան իշխանությունների տվյալներով՝ ռմբակոծման հետեւանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում հինգ երեխա։
Հեռուստաալիքը տեղեկացրել է նաեւ երկու զոհվածների եւ մի քանի վիրավորների մասին Ռաֆահում, որը գտնվում է պաղեստինյան անկլավի հարավում, Եգիպտոսի սահմանին։ Նշվել է, որ երկու խաղաղ քաղաքացիներ զոհվել են քաղաքացիական փոխադրամիջոցին իսրայելական բանակի հասցրած հարվածի հետեւանքով։