News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Եկեղեցին, այո՛, անջատ է պետությունից, բայց նիկոլականների ու նրանց արբանյակների համար դա բավարար չէ։ Վերջին օրերի նրանց ողջ ասելիքը փաստացի այն մասին է, որ եկեղեցին ու հոգևորականությունը պիտի անջատ լինեն նաև հասարակությունից, որևէ կերպ չզբաղվեն հանրային հարցերով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Նա նաեւ նշել է. «Մինչդեռ «քաղաքացիական հասարակության» ուսմունքի տրամաբանությամբ՝ մեր երկրում քաղաքացիական հասարակության թիվ մեկ կառույցը, բոլոր պարամետրերով, հենց մեր եկեղեցին է։ Բայց այդ փաստը, բնականաբար, անտեսվում է։

Կարճ ասած՝ ըստ նիկոլականների՝ մի քնձխ ՀԿ գրանցած պայմանական Սաքունցը ունի՛ խոսքի իրավունք, հանդիսանու՛մ է «քաղհասարակություն», իսկ 1700 տարվա խորք, տասնյակ թեմերի ու այլ կառույցների լայնք ունեցող Հայ եկեղեցին՝ ոչ։ Էդ ո՞նցա տենց լինում, ընկե՛ր դեմոկրատներ։

Հ․Գ. ՔՊ-ականնե՛ր, դուք ձեր յուրայիններին հավեսով բաժանում եք, օրինակ, «Մխիթար Գոշ» մեդալներ։ Էդ առիթով ծափ եք տալիս, կենաց եք խմում։ Իսկ տեղյա՞կ եք, որ Մխիթար Գոշն իր դատաստանագրքում ողջ դատական իշխանությունը վերապահել է հոգևորականներին, մասնավորապես, եպիսկոպոսներին։ Ու նաև հիմնավորել է, թե՝ ինչու։ Տեղյակ չէիք, չէ՞»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին
Նորին Սրբությունը հանուն Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ…
Մատենադարանից Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի է բերվել «Զորավոր» Ավետարանը
Սուրբ Պատարագի ավարտից մինչև երեկոյան ժամերգությունը եկեղեցի ուխտի եկած բազմաթիվ հավատացյալներ, հաղորդակից եղան կեսհազարամյա զորավոր...
Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան
Տեղի է ունեցել հանգամանալից քննարկում Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ: Հանդիպման արդիական…
Հայ առաքելական կուսակցություն հիմնեք և պատրաստվեք հերթական ընտրություններին. Արսեն Թորոսյան
Ափսոսում եմ, որ մեսիայի քաղտեխնոլոգները կարճ հիշողություն ունեն ու մոռացել են, որ այդ խաղաքարտը նրանք արդեն մի անգամ խաղացել են մի քանի տարի առաջ...
Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (վիդեո)
«Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում…
Եթե Եկեղեցին հնչեցնում է մտահոգություն՝ իշխանությանը, այն երբեք չի գալիս հարվածելու պետությանը. Ասողիկ աբեղա Կարապետյան
Հայոց Եկեղեցին ազգային գոյութենական ինստիտուտ է, որն իր շնորհաբաշխ էությամբ, ազգակերտ առաքելությամբ և նվիրապետական կարգով սուրբ է...
Ամենաշատ