Հայաստանը փախստականի կարգավիճակ է տվել բելառուս Յարոսլավ Նովիկովին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ նրա փաստաբան Արայիկ Պապիկյանից։
«Յարոսլավը հենց նոր ստացավ փախստականի կարգավիճակ, մի փոքր ավելի ուշ նա ազատ կարձակվի»,- տեղեկացրել է Պապիկյանը։
Հիշեցնենք, որ Բելառուսի քաղաքացի Յարոսլավ Նովիկովին ձերբակալել էին փետրվարի 2-ին հայ-վրացական սահմանը հատելիս։ 2023թ. ամռանը Բելառուսում նրա դեմ քրեական գործ էր հարուցվել բանակում ծառայությունից խուսափելու համար (Բելառուսի Հանրապետության ՔՕ 435 հոդվածի 1-ին մաս)։ Անցած տարվա սեպտեմբերին տղամարդու նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։