News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը


Ազգային ժողոովի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման։

«Մենք մտահոգված ուսանողներ են, ովքեր ապակուսակցական են։ Մենք մեր խնդիրն ենք համարել խոսել այս մասին, որոնք առկա են Հայաստանում։ Որպես գիտական հանրույթի ներկայացուցիչներ պետք է թույլ չտանք, որ Հայաստանը գնա միակողմանի զիջումների»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ուսանողներից Քնարիկ Սահակյանը։

Նա նշեց, որ իրենք 2 օր է՝ ստորագրահավաք են անում, և արդեն 212 ուսանող միացել է իրենց։

«Մենք այս ստորագրությունները ներկայացնելու ենք թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական պատգամավորներին, որպեսզի ցույց տանք մեր մտահոգությունը»։

Ուսանողը նաև ընթերցեց իրենց կազմած տեքստը․ «Քանի դեռ առկա չեն հայ-ադրբեջանական սահմանագծման արդյունքները վավերացված միջազգային պայմանագրային իրավունքով և ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով սահմանված կարգով, ՀՀ զինված ուժերին ստորաբաժանումներին սահմանագոտու համապատասխան հատվածից հետ քաշվելու հրամանը հանցագործություն է Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ՝ համաձայն ՀՀ ՔՕ 421-րդ հոդվածի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ