News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Բոլոր խորհրդարանական ու արտախորհրարանական ուժերը ներկա են այստեղ. այս շարժումը գույն չունեցող և բոլոր գույների շարժումն է՝ սպիտակի, ճերմակի, եռագույնի խորհուրդն է։ Այսքան հակադրություններով մարդիկ կան։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, դեպի Աբովյան քաղաք երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Գրված է, որ եռագույնը հաղթելու է սևին ու սպիտակին, ուզո՞ւմ եք հաղթի, թողեք գնանք մեր եռագույնով։ Գեղեցկությունն այն է, որ այստեղ ժամանակի մեջ իրար հակադրվող գաղափարական ու կողմնորոշում ունեցող տասնյակ կազմակերպություն ու կուսակցություն, որ իրար չէին հանդիպի փողոցում հիմա բոլորը այստեղ են»,- նշեց նա։

Բագրատ Սրբազանի խոսքով՝ առավոտյան վեր են կացել ու ինչ-որ արժեքների մասին են գրել, հանկարծ հիշել են, որ արժեքներ կան. «Այս շարժումը հաշտության մասին է՝ ատելության ու թշնամության մասին չէ։ Ինչ-որ լինելու է ընթացքում լինելու է, ես մի բան գիտեմ՝ ճշմարտությունը հաղթելու է։ Առաքյալն ասում է, որ  նեղություններն ու կապանքները ոչինչ են մեզ համար, երբ  մենք խոսում ենք ճշմարտության և արդարության մասին։ Մեր տերն ասում է՝ ով համբերի՝ նա կյանք կունենա»,- ասաց նա։

Հարցին, թե ովքեր են իշխանությունից ազդակներ հղում, որ աջակցում են այս շարժմանը, որի մասին ինքը հայտարարել է, Բագրատ Սրբազանը հեգնանքով պատասխանեց. «Ալեն Սիմոնյանը, այդպիսի մարդ կա, չէ՞: Անդրանիկ Քոչարյանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Գյումրեցիները պատրասվում են Բագրատ Սրբազանին դիմավորելուն
Տեղեկացանք, որ մի խումբ գյումրեցիներ պատրաստվում են Սրբազանին եւ նրա աջակիցներին դիմավորել...
«Հրապարակ». ՔՊ նիստը հետաձգվել է. պատճառը սրբազան շարժումն է
ՔՊ աղբյուրներից տեղեկացանք, որ կուսակցականներին հարկ են համարել տեղեկացնել միայն նախաձեռնող խմբի...
«Փաստ». Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով
Հարցն այն է, որ Սամսոնյանին և Սաղաթել յանին կալանքից ազատ արձակելը ավելացրել է առանց այդ էլ մեծ...
«Հրապարակ». «Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան»
Երեկ նմանատիպ շենքերից մեկի հավաքարարը (անունը չենք գրում՝ տիկնոջը հարվածի տակ չդնելու համար) միայնակ...
«Ժողովուրդ». Չի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի. ինչու հետաձգվեց վճռի հրապարակումը
Հիշեցնենք, որ 2018 թվականի «հեղափոխության» օրերին Բաղրամյան պողոտայում լուսաձայնային նռնակ կիրառելու...
«Հրապարակ». Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել
Այդ «սադրիչներին» արդեն դեմքով ճանաչում են։ Նրանք փորձում են պայքարողների մեջ կասկած գցել, ներշնչել, որ...
Ամենաշատ