News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ միասնական տրանսպորտային համակարգի կառուցման գործում մատնանշել է ԵվրԱզԷՍ-ի մասնակիցների համակարգված փոխգործակցությունը:

Ըստ РИА Новости-ի՝ Պուտինը նշել է, որ «Հյուսիս-Հարավ» խոշորագույն միջազգային միջանցքի նախագծի աշխատանքներն ակտիվ փուլ են մտել, որն միավորման (ԵԱՏՄ) երկրների արտադրանքի համար ուղիղ ելք կապահովի դեպի Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստներ։

«Շատ պետություններ և խոշոր տարածաշրջանային կառույցներ, մասնավորապես, Անկախ Պետությունների Համագործակցությունը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը և Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիան, հետաքրքրություն են ցուցաբերում մեր միավորման նկատմամբ»,- ընդգծել է ՌԴ նախագահը:

Նա շեշտել է, որ Եվրասիական միությունը, նոր մարտահրավերներին ընդառաջ, ցույց է տվել իր արդյունավետությունը:

«Ասոցիացիայի երկրների միջև փոխգործակցությունը տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում տարեցտարի ընդլայնվում է։ Լավ տեմպերով է աճում փոխադարձ բեռնափոխադրումների ծավալը, ինչին նկատելիորեն նպաստել է մեր պետությունների միջև սահմանային անցակետերի լրացուցիչ կազմակերպումն ու ընդլայնումը»,- հավելել է Վլադիմիր Պուտինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ