News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Երևանը հայտատարել է ՀԱՊԿ-ի ֆինանսավորման սառեցման մասին՝ փաստացի խախտելով Կազմակերպության կանոնադրության 9-րդ կետով նախատեսված անդամ-երկրների ֆինանսական պարտավորությունները: Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրում է.  Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը:

«Միաժամանակ, ինչպես հայտնում են մոսկովյան հավաստի աղբյուրները, Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ում:

Այս օքսյումորոնը հասկանալու համար նշենք, որ ՀԱՊԿ-ի բյուջեն միշտ կրել է ու շարունակում է կրել խիստ սիմվոլիկ բնույթ: Վերջին տարիներին այն տատանվել է 450-500 մլն ռուբլու սահմաններում (այսօրվա փոխարժեքով՝ մոտ 5 մլն ԱՄՆ դոլար):

Երևանի կողմից Ֆինանսավորման դադարեցումը կազմակերպության համար որևէ լուրջ հետևանքի չի հանգեցնում: Դա շատ լավ հասկանում են և ՀԱՊԿ-ի քարտուղարությունում, և Կրեմլում, և այլ անդամ-երկրներում: Այստեղից էլ՝ չափազանց հանդուրժող ու զուսպ արձագանքները:

Դադարեցնելով ՀԱՊԿ ֆինանսավորումը՝ Երևանն իրականում շատ աննշան ու բացառապես ներքին լսարանի համար նախատեսված ակցիա է ապահովում: Ընդամենը»,- գրել է նա:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ