News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Մակեդոնիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան։ Նա դարձել է այդ երկրի առաջին կին նախագահը։

Գրեթե բոլոր ընտրաթերթիկների հաշվարկից հետո Սիլյանովսկա-Դավկովան հավաքել է ձայների 65,1 տոկոսը, իսկ նրա մրցակից, գործող նախագահ Ստեւո Պենդարովսկին՝ 29,3 տոկոս։

«Կա՞ արդյոք ավելի մեծ փոփոխություն, քան կնոջ նախագահ ընտրվելը։ Կանանց հետ միասին ես ավելի մեծ առաջընթաց քայլ կկատարեմ, քայլ բարեփոխումների ուղղությամբ»,- ասել է Սիլյանովսկա-Դավկովան՝ ելույթ ունենալով կողմնակիցների առջեւ։

Սիլյանովսկա-Դավկովան 68 տարեկան է, իրավունքի պրոֆեսոր, առաջադրվել է պահպանողականների ընդդիմադիր «Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպություն-Մակեդոնյան ազգային միասնության դեմոկրատական կուսակցության» (ՆՄՀԿ-ՄԱՄԴԿ) կողմից։

Այդ կուսակցությունը «Քո Մակեդոնիան» 22 կուսակցություններից բաղկացած կոալիցիայի միջուկն է եւ հաղթել է խորհրդարանական ընտրություններում, որոնք տեղի են ունեցել նախագահականի հետ միաժամանակ՝ ստանալով ձայների 43,2 տոկոսը։ Նրա մերձավոր զինակիցը, որն իշխանությունում է գտնվում յոթ տարի՝ Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միությունը, զբաղեցրել է երկրորդ տեղը 15,4 տոկոս արդյունքով։

Վերջին տարիներին մակեդոնացիները հիասթափվել էին դեպի Եվրամիություն իրենց երկրի, տնտեսության դանդաղ ընթացքի եւ կոռուպցիայի դեմ անհաջող պայքարի պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ