News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը քննադատել է Թուրքիային Ստամբուլի Խորա բյուզանդական ուղղափառ եկեղեցին մզկիթի վերածելու համար, որը մինչ այդ երկար տասնամյակներ թանգարան է եղել, տեղեկացրել է Kathimerini-ն։

Միջնադարյան եկեղեցին մզկիթի վերածելու փաստացի որոշումն ընդունվել էր դեռ մի քանի տարի առաջ, բայց հավատացյալների համար դրա վերջնական բացումն այդ կարգավիճակով տեղի է ունեցել այս երկուշաբթի, մայիսի 6-ին։

Խորան արդեն մզկիթ եղել է Օսմանյան կայսրության ժամանակ, բայց 20-րդ դարակեսին սեկուլյար բարեփոխումներից հետո այն վերածել էին թանգարանի եւ բացել հին որմնանկարներն ու խճանկարները, որոնք օսմանյան ժամանակներում ծեփով փակվել էին։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտնել է, որ Թուրքիայի քայլը համարում է «բնավ ոչ անհրաժեշտ» եւ այնպիսին, որը «վիրավորում է Կոստանդնուպոլսի հարուստ պատմությունը որպես մշակույթների խաչմերուկի»։

Նա ասել է, որ այս մասին խոսելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հաջորդ շաբաթ Անկարա կատարելիք այցի ժամանակ։

«Խորայի վանքը մզկիթի վերածելը վատ ազդանշան է, չէ՞ որ դա մշակութային ժառանգության օբյեկտ է։ Եթե մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ, մենք պետք է հարգենք ընդհանուր արժեքները»,- նշել է Հունաստանի նախագահ Եկատերինա Սակելարոպուլուն։

Այն բանից հետո, երբ երկուշաբթի Էրդողանը հանդիսավորապես բացեց տաճարը որպես մզկիթ, Հունաստանի ԱԳՆ-ն նշեց, որ դա «փոխում եւ վիրավորում է հուշարձանի բնույթը որպես ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ, որը պատկանում է ողջ մարդկությանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ