News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ «բոլոր նրանք, ովքեր վերջին 4 տարում ժողովրդին հրապարակային հայտարարել են «ժեխ», «թուրք», «գենետիկորեն թերի», այսօր հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու նրանց, ում իրենք համարում են «ժեխ», «թուրք» և «գենետիկորեն թերի»»:

«Դա նման է նրան, որ մարդուն անիծես, բայց համոզես, որ աղոթում ես նրա փրկության համար:

Թե ինչ տեսք կունենա այդ փրկությունը ժողովրդի ու պետության համար, կարելի է կռահել մարդկանց հասցեին ուղղված փրկիչների բառամթերքից:

Իհարկե, նման փրկություն մարդկանց չի սպառնում: Հետո, էլի կհնչեն նոր անեծքներ ժողովրդի հասցեին, թե ինչու մարդիկ քաշեցին ու չփրկվեցին:

Իսկ պատճառը սերն է: Ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը առ սեփական ժողովուրդը: Որովհետև սերը չես լցոնի, ավտոբուսներով չես բերի հրապարակ, չես հաղթի պոկեռի ժամանակ: Սերը կա, կամ չկա: Եվ դա մարդիկ զգում են:

Երբ դուք սովորեք սիրել ժողովրդին, այդժամ փրկությունն ինքն իրեն կգա: Եվ առաջինը կգա հենց ձեզ համար, որովհետև փրկվելու կարիք նախ դուք ունեք: Ձեզ չեն սիրել, դրա համար դուք չեք սիրում»,- գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ