News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Մայիսի 8-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում մի քանի օրական երեխա է հայտնաբերվել, հաղորդում է Shamshyan.com_ը:

Ոստիկանները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: Նշված եկեղեցու այգեպանը աշխատանքներ կատարելու ժամանակ եկեղեցու այգում հայտնաբերել է նորածին երեխայի, ինչի մասին հայտնել է իր ծանոթ, Երևանի բնակիչ 68-ամյա Մարիամ Հ.-ին, ով երեխային տարել է իր տուն, խնամել:

Ոստիկաններն այնուհետև մեկնել են Մարիամ Հ.-ի տուն, որտեղ էլ հայտնաբերել են 5 օրական երեխայի ու նրան տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում,որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիային քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ երեխայի ծնողին հայտնաբերելու ուղղությամբ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին. Ծառուկյանը ցավակցություն է հայտնել
Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին՝ վստահ լինելով, որ այն կկարողանա պետական մեծ փորձառության…
Կիրանցի ճանապարհից քաղաքացիներին բերման ենթարկելիս վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը
Ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի․․․
Բերետավորները ռուսերենով քաղաքացիներին հայհոյել են․ շարժման մասնակիցը դեպքի մասին պատմում է Բագրատ Սրբազանին
Քաղաքացիներին բերման են ենթարկել Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունք․․․
Կիրանցի ճանապարհից  բերման է ենթարկվել 14  քաղաքացի. ՆԳՆ
Կիրանց գյուղի մուտքի մոտից բերման է ենթարկվել  14  մարդ...
Առնվազն 11 մարդ է բերման ենթարկվել Կիրանցի ճանապարհին ոստիկանների գործողությունների հետևանքով․ Ազգային ճակատը»
Առնվազն 11 մարդ է բերման ենթարկվել․․․
Դոհա-Երևան չվերթի օդանավի ժամանումից հետո ձերբակալել են 45-ամյա Մոհամմադին. նրան որոնում են ԱՄԷ-ում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ