News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան 196 հիմնական դպրոցում բացեց ինտերակտիվ դասարան։

Դասասենյակը  44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Մաթևոսյանի անունն է կրելու։ Նրա երեք երեխաները սովորում են հենց այդ դպրոցում։

«Պետք է աշխատել բոլոր ճակատներում, բայց սկսել՝ դպրոցից. ունենալ կրթված, դաստիարակված, արժեքներ ունեցող դպրոց և աշակերտներ»,-նշեց Genesis Armenia-ի հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանը։

Գասպարյանի խոսքով՝ երկրում ստեղծված այս վճռորոշ փուլում պատահական չէր այս դասասենյակի բացումը և այն էլ Աշոտի տարեդարձի օրը. հերոսը ծնունդով Տավուշից է, որի ճակատագիրն է որոշվում այսօր:

Բացման արարողությանը ներկա էին նաև Աշոտ Մաթևոսյանի ծնողները, երեխաները, կինը, որոնք տարբեր պատմություններ էին հիշում ու պատմում հերոս տղայի մասին:

Դասարանը համալրված է 12 համակարգչով, 12 նոթբուքով, սմարթ գրատախտակով և տպիչ սարքով: «Ինտերակտիվ դասարանի շնորհիվ աշակերտներն արդեն ունեն հնարավորություն՝ դասապրոցեսն անցկացնել ավելի հետաքրքիր, արդյունավետ ու մատչելի»,- ասաց դպրոցի տնօրեն Անուշ Նավասարդյանը:

Դասասենյակը նախատեսված է բոլոր դասարանների համար։

Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Genesis Armenia-ի և Oնտարիոյի հայկական միացյալ մարմնի անդամ Խորեն Մարդոյանի հաջակցությամբ։

IMAGE 2024-05-09 14_00_30.jpg (49 KB)

IMAGE 2024-05-09 14_00_41.jpg (23 KB)

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ