News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի մի խումբ ռադիոսիրողներ այսօր, մայիսի 9–ին,  Կոտայքի մարզի Գետարգել գյուղում (Բալահովիտի մոտ) հնչեցրեցին օրվա այս տարվա ազդականչը` EK79V, որը խորհրդանշում է  Հաղթանակի 79-րդ տարեդարձը: Ազդականչին միացան ռադիոսիրողներ եւ ռադիոօպերատորներ աշխարհի տարբեր կետերից` փոխանակվելով իրենց ռադիոհաղորդագրություն-շնորհավորանքներով: Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ ռադիոսպորտի ֆեդերացիան Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի աջակցությամբ

Միջոցառման մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Հայրենականի մասնակիցների հիշատակին` մեկ անգամ եւս անդրադառնալով հայերի մասնակցությանն ու սխրագործություններին: 

Ռադիոկապի բացառիկությունը գնահատող մասնագետներն իրենց գիտելիքներով եւ հմտությամբ կիսվեցին են նաեւ միջոցառմանը ներկա աշակերտների հետ: Ռադիոկապով հետաքրքրված աշակերտները հնարավորություն ունեցան կատարել որոշակի առաջադրանքներ` փորձելով ռացիաներով աշխատանքի իրենց կարողությունները: Սա Բաց դռների յուրօրինակ օր էր ներկաների համար` Ռուս -հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ուսումնա-վարժական տարածքում:

ՀՀ Ռադիոսպորտի ֆեդերացիան, որի նախագահն է «Արաբկիր» Բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի տնօրեն Արման Բաբլոյանը, տարբեր ծրագրեր է իրականացնում` դպրոցականների եւ ուսանողների շրջանում ռադիոսպորտի եւ ռադիոկապի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու, այն պահելու եւ զարգացնելու ուղղությամբ:

Արդեն 10 եւ ավելի տարիներ ֆեդերացիայի աջակցությամբ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի դպրոցում գործում է ռադիոտեխնիկայի խմբակ: Ֆեդերացիայի երիտասարդ անդամները հատկապես տպավորված են Ամբերդում եւ Բյուրականում անցկացված մրցույթներից. «Աղվեսաորսի» մասնակիցները պետք է որոշակի տեղանքում կարողանային «որսալ» թաքնված ռադիոընդունիչներ: Նման մրցույթները հետաքրքրում են հատկապես այն աշակերտներին եւ ուսանողներին, որոնք ինժեներական գիտության մեջ առաջ գնալու հավակնություններ ունեն:

WhatsApp Image 2024-05-09 at 14.40.47_b4b41cb4.jpg (69 KB)

WhatsApp Image 2024-05-09 at 14.40.48_23823dc0.jpg (41 KB)

WhatsApp Image 2024-05-09 at 14.40.48_e4544607.jpg (51 KB)

Տպել
Ամենաշատ