News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին վերստին հայտարարել է, որ Թեհրանն իր հրթիռային և պաշտպանական հնարավորությունների շուրջ չի բանակցելու, գրում է Tasnim գործակալությունը։

Կում քաղաքում ելույթի ժամանակ Իրանի նախագահը հայտարարել է, որ կան մարդիկ, որոնք զգուշացնում են, թե երկիրը կարող է ներքաշվել պատերազմի մեջ, և դա կանխելու համար Իրանը իր ռազմական և հրթիռային հնարավորությունների հարցում պետք է զիջումների գնա:

Իրանի նախագահը հավելել է, որ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեին հերքել է այս գաղափարն ու ընդգծել, որ Իրանի ռազմական ներուժը և ուժի բաղադրիչները ոչ մի կերպ բանակցությունների առարկա չեն կարող դառնալ:

Ռաիսին մեկնաբանել է նաև Իսրայելի դեմ վերջին հարձակումը՝ նշելով, որ սա գործողություն է, որը ցեխ է շպրտել թշնամու դեմքին և ցույց է տվել երկրի ռազմական հզորությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ