News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում  Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից:

Նախարարն իր խոսքում ընդգծել է Հայաստանի և Եվրոպական միության միջև կարևոր ու արդյունավետ համագործակցությունը՝ միտված տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովմանը։

Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքները, այդ համատեքստում ընդգծել անդրսևծովյան օպտիկամանրաթելային կապուղու կառուցման համար համապատասխան պայմանների ստեղծման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո ամրագրված դրույթների իրականացմանը։ Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնելու համագործակցությունը թվայնացման, կիբեռանվտանգության, ինչպես նաև կիսահաղորդիչների նախագծման ոլորտում՝ Հայաստանը միկրոէլեկտրոնիկայի բնագավառի առաջատար երկրներից մեկը դարձնելու նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՊԵԿ նախագահը և ԵՄ դեսպանը համատեղ շրջայց են կատարել Մարգարայի անցակետում
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Մարգարայի…
Վրաստանը պետք է չեղարկի «օտարերկրյա գործակալների» օրենքը Վենետիկի հանձնաժողովի ցուցումներին համապատասխան. ԵՄ
Բորելը կոչ է արել ուշադրության առնել Վենետիկի հանձնաժողովի ցուցումները...
ԵՄ-ը ցանկանում է արգելել երկակի նշանակության մթերքների եւ տեխնոլոգիաների արտահանումը Բելառուս. FT
ԵՄ-ը ցանկանում է արգելել արտահանումը Բելառուս...
Հունիսից շենգենյան վիզայի արժեքը կբարձրանա 12,5 տոկոսով
Մեծահասակների համար շենգենյան վիզան 90 եվրո կարժենա...
Հայաստանն ու Եվրամիությունը վերանայում են իրենց հարաբերությունները. Արարատ Միրզոյան
Նոր հարցեր են քննարկվում և սպասվում են գործընթացներ, որոնք դուրս են գալիս այս համաձայնագրի...
ԵՄ-ում առաջարկել են չեղարկել անվիզա ռեժիմը Վրաստանի հետ
ԵՄ-ում առաջարկել են չեղարկել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ