News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը


Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան գյուղի վարչական տարածքում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվում է արդյունահանման նպատակով:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հետագա միջոցառումներով պարզվել է, որ 2012 թվականին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից մեկին վարձակալական հիմունքներով հատկացվել են մեկ հեկտար և 3,13 հեկտար մակերեսով տարածքներ, սակայն ընկերությունը արդյունաբերական գործունեություն է ծավալել նաև այդ տարածքներից դուրս, որտեղ արոտավայրեր են և վարելահողեր:

Մայիսի 6-ին Անիի համայնքապետարանից ստացած փաստաթղթերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիշյալ կից տարածքներն օգտագործել է առանց գործառնական նշանակության փոփոխման և առանց թույլտվության:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ