News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոսեպ Բորելը հաստատել է, որ Իսպանիան, Իռլանդիան և Եվրամիության անդամ մյուս երկրները մտադիր են մայիսի 21-ին ճանաչել Պաղեստին պետությունը, դրա մասին հայտնել է Reuters-ը։

Բորելի մեկնաբանությունները հնչում են ՄԱԿ-ում Պաղեստինի լիիրավ անդամակցության հայտի վերաբերյալ ուրբաթ սպասվող քվեարկությունից առաջ:

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը մարտին հայտարարել էր, որ Իսպանիան և Իռլանդիան, ինչպես նաև Սլովենիան և Մալթան պայմանավորվել են առաջին քայլերն անել Պաղեստին պետության ճանաչման ուղղությամբ՝ համարելով, որ «երկու պետությունների» սկզբունքով լուծումը էական նշանակություն ունի տևական խաղաղության համար։

Ի պատասխան իսպանական RNE ռադիոկայանի եթերում հնչած հարցին, թե մայիսի 21-ին Իսպանիան, Իռլանդիան և ԵՄ մյուս երկրները կճանաչե՞ն Պաղեստին պետությունը, Բորելը դրական է պատասխանել՝ հիշեցնելով նաև Սլովենիայի մասին։

«Սա քաղաքական բնույթի խորհրդանշական ակտ է։ Սա ավելին է, քան պետության ճանաչումը, սա պետության գոյության կամքի ճանաչումն է»,- շեշտել է ԵՄ բարձրագույն հանձնակատարը՝ հավելելով, որ Եվրամիության այս երկրներին, հավանաբար, կհետևեն Բելգիան և մյուսները:

Ավելի վաղ Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել էր, որ ճանաչման մասին որոշումն արդեն ընդունվել է, թեև ժամկետ չի նշել։

Իսրայելը հայտարարել է, որ Պաղեստինը ճանաչելու ծրագրերը «ահաբեկչության համար պարգև» են, որը կնվազեցնի Գազայի հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու հնարավորությունները:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ուրբաթ պետք է պաշտպանի Պաղեստինի լիիրավ անդամակցության հայտը՝ ճանաչելով նրան որպես անդամակցության իրավասու և դիմումն ուղարկելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ «հարցը դրականորեն քննարկելու համար»:

Իռլանդիայի ազգային RTE հեռուստաընկերությունը հինգշաբթի հայտնել է, որ Իսպանիան, Իռլանդիան, Սլովենիան և Մալթան սպասում են ՄԱԿ-ի քվեարկությանը և քննարկում են մայիսի 21-ին համատեղ ճանաչման հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հըզբոլլահ»-ը հայտարարել է, որ չի ձգտում ընդլայնել հակամարտությունը Իսրայելի հետ
Նա նշել է, որ շարժման որոշումը չի առնչվում պատերազմի ընդլայնմանը, մինչդեռ նա նշել է, որ «Հըզբոլլահ»-ը կկռվի, եթե իրեն պատերազմ պարտադրվի...
Իսրայելը չի ​​արձագանքել «Հըզբոլլահ»-ի հետ լարվածությունը նվազեցնելու վերաբերյալ Փարիզի առաջարկներին. Ֆրանսիայի ԱԳՆ
Գրավոր առաջարկն, ըստ նրա՝ առնչվում է նաև երկարաժամկետ սահմանային խնդիրներին և այդ հարցը քննարկվել է գործընկերների, ներառյալ՝ Միացյալ Նահանգների հետ...
Որքան կարժենա Գազայի պատերազմն Իսրայելի վրա. Իսրայելի Կենտրոնական բանկի հաշվարկը
Ռազմական ծախսերի վերջին գնահատականը ցույց է տալիս, որ երկրի պաշտպանության կարիքները հոգալու համար կպահանջվի ռազմական ծախսերի գրեթե կեսը՝ 118 միլիարդ շեքել, իսկ մինչև 2025 թվականը քաղաքացիական ծախսերի համար, ներառյալ քաղաքացիական բնակչության տարհանման և բնակարանային ապահովման ծախսերը տարհանվածների համար, ինչպես նաև այլ ծախսերը կազմեն 38 միլիարդ շեքել...
Սլովենիայի կառավարությունը հավանություն է տվել Պաղեստինի պետությունը ճանաչելու առաջարկին
Առաջարկն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է խորհրդարանի հաստատումը...
Իսրայելական բանակը հայտնել է, որ թեւավոր հրթիռ է խփել, որն արձակվել է Իրաքի տարածքից
Հրթիռն արձակվել է Իրաքի տարածքից...
Նեթանյահուն քննադատել է  ԱՄՆ-ին ՄՔԴ-ի դեմ պատժամիջոնցեր մտցնելուց հրաժարվելու համար
ԱՄՆ-ը հրաժարվել է պատժամիջոցներ մտցնել ՄՔԴ-ի դեմ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ