News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսը Պոցելուևի կամրջից ընկել է Մոյկա գետը, հայտնում է ՌԴ ՆԳՆ տարածաշրջանային շտաբի մամուլի ծառայությունը, փոխանցում է РИА Новости-ն։

«Այսօր՝ ժամը 13.00-ի սահմաններում, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Բոլշայա Մորսկայա փողոցի 69 տան տարածքում մարդատար ավտոբուսը կամրջից ընկել է Մոյկա գետը։ Նախնական տվյալներով՝ վթարի պահին ավտոբուսում մոտ 20 մարդ է եղել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ վթարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Արտակարգ իրավիճակների ծառայություններում РИА Новости-ի աղբյուրը պարզաբանել է, որ ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է։

Ինչպես հայտնել են քաղաքային տրանսպորտի կոմիտեից, ավտոբուսի վարորդը կամրջի վրա շրջվելիս կորցրել է կառավարումը, մեքենան շրջվել է, ճեղքել ցանկապատն ու ընկել ջուրը։

2022 թվականի հունվարից այս ընկերությունը վարչական պատասխանատվության է ենթարկվել 23 անգամ, հաղորդում է Սանկտ Պետերբուրգի դատարանների միասնական մամուլի ծառայությունը։ «Տաքսի» ՍՊԸ-ին տուգանք է սահմանվել՝ 2,6 մլն ռուբլու չափով։

Վարորդը բերման է ենթարկվել ոստիկանություն։ Հարուցվել է երկու քրեական գործ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ