News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը


Ինձ համար այս շարժումը հայկական պետականության համար պայքար է։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքին հայտարարեց դիվանագետ, պատմաբան Ռուբեն Կարապետյանը։

«Հայաստանի Հանրապետությունը գտնվում է խորը քաղաքական, բարոյահոգեբանական, հոգևոր ճգնաժամի մեջ։ Այս պետականությունը մենք թանկ գնով ենք նվաճել։ Սա միայն հայրենիք չէ, սա միայն սահման և շինծու սահմանագծում և սահմանազատում չէ, սա մեր ապագայի համար պայքար է, եթե պայքարն ապագայի համար է, ուրեմն նշանակում է, որ մենք պիտի միասնաբար մինչև վերջ գնանք։ Այս պայքարի ամենագեղեցիկը նա է, որ սա ապակուսակցական ու համազգային պայքար է։ Սա ազգային-ազատագրական պայքար է։ Շատ բնական է, որ այս ազգային-ազատագրական պայքարը առաջնորդում է Հայ առաքելական եկեղեցին՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ»,- նշեց Ռուբեն Կարապետյանը։

Նա շեշտեց, որ սա խաղաղության շարժում է․ «Մենք ոչ երկրի ներսում ու ոչ երկրի դրսում թշնամիներ չունենք, բայց որպեսզի մենք կարողանանք մեր իրավունքները պաշտպանել արտաքին աշխարհում, մենք առաջին հերթին մեր տունը պիտի մաքրենք, որովհետև արտաքին քաղաքականությունը սկսվում է տանը։ Խաղաղությունը չեն մուրում, մենք նվաճելու ենք այդ խաղաղությունը»։

Տպել
Ամենաշատ