News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը


Կառավարության ղեկավարի հրաժարականի պահանջը ժողովրդի ցանկությունն է, եւ դա անհաղթահարելի պահանջ չէ: Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաքում իր ելույթում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Հայաստան աշխարհում հստակ պետք է լինի այս կառավարության ղեկավարն այլեւս անընդունելի է: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ դա արձանագրվի»: Նա կոչ արեց կտրել կապերը բոլոր նրանց հետ, որոնք այդ «չարժեքային համակարգի» մեջ են ապրում:

Բագրատ Սրբազանն անդրադարձավ նրան, որ ինքը հանդիպել է ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների հետ եւ քննարկել վարչապետին անվստահություն հայտնելու հարցը. «Ասում են՝ երկու նախագահների մեջ թեկնածուի հարցը չեն կարողացել հստակեցնել: Ժողովուրդ ջան, բա ո՞ւմ հետ պետք է հանդիպեի: Երեք խմբակցություններն են այն օրինական ճանապարհը, որով անվստահության գործընթացը իրականացվում է: Իրենց եք ընտրել, իրենց հետ ենք հանդիպել: Երկու խմբակցություններն էլ հաստատել են իրենց պատրաստակամությունը, այդ գործընթացը սկսելու: Ժամկետների առումով կտեղեկացնեմ: Երրորդ խմբակցությունը ՔՊ-ն է, որոնք երեկ իրենց պրոֆիլները փոխել են իրենց ղեկավարի նկարով՝ ասելով՝ մենք մարդ չենք, մեր դեմքը ահավասիկ, սա է: Սա չլսված բան է»,-ասաց նա:

Սրբազանը հայտարարեց, որ գործող իշխանությունը լեգիտիմ չէ, քանի որ 2021-ին ոչ իրենց նախընտրական ծրագում, ոչ բանավոր հայտարարություններում չեն արձանագրել բաներ, որ իրականացնում են հիմա, անգամ լրիվ հակառակն են արձանագրել. «Վերջին հարցումներով կառավարությունն ունի 7 տոկոս վստահելիությունը, ԱԺ-ն՝ 8 տոկոս: Սա՞ է լեգիտիմությունը: Սա խաբեություն է, սուտ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ