News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի օդային տարածքում նկատել են ուղեւորատար ինքնաթիռ։ Սոցցանցերում գրում են, որ դա Boeing 777 Մոսկվա-Անթալիա չվերթի ինքնաթիռն էր, տեղեկացրել է ուկրաինական ТСН ԶԼՄ-ն։

Նշվել է, որ ինքնաթիռը մտել է Ուկրաինայի օդային տարածք Խարկովի մարզում, Բախմուտի ուղղությամբ։ Պատերազմի պայմաններում նման իրադարձությունը ֆանտաստիկ եւ ռիսկային է թվում օդաչուի կողմից։ Մասնագետները չեն բացառում, որ օդանավերի թռիչքի լրտեսման ծրագիրը կարող էր պարզապես խափանված լինել, ընդգծում է ուկրաինական ԶԼՄ-ն։

«Նման բան քիչ հավանական է պատերազմի պայմաններում։ Գուցե տեղի է ունեցել ֆլայթռադարի ցուցումների խափանում, որովհետեւ դա լիովին հնարավոր է այս շրջանում։ Եվ դա, ամենայն հավանականությամբ, խափանում է եղել։ Որովհետեւ ֆլայթռադարը ծրագիր է, որը տեղեկություն է հավաքում այդ ամբողջ շրջանից։ Իսկ դրանում այժմ աշխատում են բազմաթիվ ՌԷՊ-եր եւ այլ սարքեր։ Ես դա կբացատրեի խափանմամբ»,- ТСН.ua-ին ասել է  ավիացիոն իրավունքի գծով փորձագետը։

Ինչպես նշել է ԶԼՄ-ն, պատերազմի ժամանակ եղել են դեպքեր, երբ ուղեւորատար ինքնաթիռները մտել են Ուկրաինայի օդային տարածք երկրի արեւմուտքում։ Այդ ժամանակ օդաչուն փորձել էր շրջանցել ամպրոպը եւ մտել էր Ուկրաինայի տարածք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ