News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 07
Տեսնել լրահոսը


Քաղաքացիները փակել են Նոր Նորքում Գայի պողոտան: Այստեղ են մեծ թվով կարմիրբերետավորներ: Նրանք հորդորեցին ակցիայի մասնակիցներին դուրս գալ երթեւեկելի հատվածից: Որոշ ժամանակ անց կարմիրբերետավորները սկսեցին բերման ենթարկել ճանապարհը փակած քաղաքացիներին:

Նշենք, որ այսօր առավոտից քաղաքացիները Երեւանի տարբեր հատվածներում փողոցներ են փակում։ Մեծ թվով ոստիկաններ, այդ թվում՝ կարմիրբերետավորներ, պարեկներ են դուրս բերվել մայրաքաղաքի փողոցներում։ Բոլոր հատվածներում նրանք բերման են ենթարկում անհնազանդության խաղաղ ակցիաներ իրականացնող քաղաքացիներին, այդ թվում՝ պարեկների մեքենաներով։  

Նշենք, որ նախօրեին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ այսօր Հայաստանի 10 վայրերում՝ Երեւանում եւ մարզերում խաղաղ ակցիաներ են իրականացվելու։ Այսօր հանրահավաք չի նախատեսվում։ Հանրահավաքը տեղի կունենա կիրակի՝ 18։30-ին։

Նախօրեին առավոտից Հանրապետության հրապարակից քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթ էին սկսել դեպի տարբեր բուհեր։ Բուհերից խմբերով ուսանողներ էին միանում Բագրատ Սրբազանին։ Երթը եղել է ԵՊՀ-ի, Պոլիտեխնիկի, Բրյուսովի, Ագրարային համալսարանի, Կոնսերվատորիայի մոտ։ Ընդ որում Բագրատ Սրբազանը կարճ ժամանակով մտել է Կոնսերվատորիա, հնչեցրել իր կոչը և դուրս եկել։

Հիշեցնենք, որ նախօրեին Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հայտարարել էր անհնազանդության ակցիաներ սկսելու մասին, կոչ էր արել դասադուլ և գործադուլ անել։ Միաժամանակ ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունները սկսում են վարչապետի իմպիչմենտի գործընթաց Ազգային ժողովում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բողոքի ակցիաներին մասնակցելու համար այլ անձանց նյութապես շահագրգռելու մեջ մեղադրվող 29-ամյա երիտասարդը կալանավորվել է
Այդ առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված...
«Փաստ». Աստիճանաբար բացվում են փակագծերը. ի՞նչ է առաջարկում շարժումը
Ըստ այդմ, անցումային կառավարությունն ունենալու է 3 հիմնական գործառույթ...
«Հրապարակ». Եկեղեցու դեմ օրինագիծը՝ հաջորդ փուլում
Փաշինյանն այդ մասին բարձրաձայնել էր խորհրդարան-կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում...
«Ժողովուրդ». Ինչու են ներկաները վախենում միայն «նախկինների» վերադարձից
Ահա թե ինչու են գործող իշխանությունները հատկապես «նախկիններից» վախենում. նրանք առավել դաժան են...
«Հրապարակ». Հանրահավաքին մասնակցեն՝ աշխատանքից կզրկվեն
Հանրահավաքից կես ժամ առաջ՝ 17.30-ին, նրանց հրավիրել էին մշակույթի տուն՝ իբր սոցիալական հարցեր քննարկելու...
«Փաստ». Նորանոր «անվտանգային գործիքների» կարիք ունեն
Ըստ այդմ, ոստիկանական համակարգում անընդհատ մտածում են նորանոր «գործիքների» մասին, որպեսզի...
Ամենաշատ