News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Մայիսի 10-ին օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է մայիսի 9-ին Աշտարակ քաղաքի Գետափնյա փողոցում «Mercedes» և «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենաների վրա կրակոցներ արձակած կասկածյալի ենթադրյալ գտնվելու վայրը, այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:

Տեսնելով, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, բացատրական աշխատանքներ են կատարել կասկածյալի հետ, ով ժամը 21:00-ի սահմաններում կամավոր ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին։ Վերջինս Արագածոտնի մարզի բնակիչ 50-ամյա Վահե Մովսիսյանն է, ով փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ ինքն է կրակոցներ արձակել իր մոտ եղած որսորդական հրացանով։

Ըստ տղամարդու, հրացանը գտել է Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող ձորից։

Վ. Մովսիսյանը ոստիկանության Աշտարակի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հրացանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքենան վարել էր առանց վարորդական վկայականի.10 հազար դրամ էր դրել պարեկային մեքենայի նստատեղին, որի համար ձերբակալվել է
Մայիսի 23-ին, կեսգիշերն անց, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում…
Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել է
ՆԳՆ Սյունիքի մարզի փրկարար ծառայության ծառայողների և քաղաքացիների կողմից հրդեհի տարածումը կանխվել էր…
Ցյուրիխի մոտ մերկ տղամարդը այգում հարձակվել է մարդկանց վրա եւ սպանել վազող կնոջը
Ցյուրիխի լճի մոտ ձերբակալել են մերկ տղամարդու...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 94 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի…
Covid-19-ի յուրացումների գործով 27 մեղադրյալից մնացել է 3-ը. «Հետք»
Նախաձեռնված քրեական վարույթի սկզբնական փուլերում մեղադրյալի կարգավիճակ է ունեցել 27 անձ, որից 2-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է...
Խոշոր վթար Երևանում. 5 վիրավորների մեջ կան երեխաներ, այդ թվում 2 տարեկան աղջնակ
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Ամենաշատ