News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը 3 օրով գործուղվում է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա:

Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

  1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին 2024 թվականի մայիսի 28-30-ը գործուղել Ալբանիայի Հանրապետություն (Տիրանա)՝ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական համաժողովին և գլոբալ քաղաքականության ֆորումին մասնակցելու նպատակով:
  2. Ժաննա Անդրեասյանի՝ Ալբանիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
  3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ալբանիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»:
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ