News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Չեմ կարծում կարիք կա անհեթեթությունները մեկնաբանել: Միայն կավելացնեմ, որ մտավորական երևալու համար ոչ թե պետք է ակնհայտ իրողությունները առասպելաբանություն համարել, այլ նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից: Այսպես է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը Hraparak.am-ի խնդրանքով մեկնաբանել Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի՝ Հայ առաքելական եկեղեցու մասին հրապարակումը:

Արսեն Թորոսյանը գրել էր.

«Միանգամից շատ ծանր բաժին է հասել մեր ժողովրդին։ Բացի նրանից, որ նա պետք է ավելի քան 100-ամյա առասպելներ ու կարծրատիպեր կոտրի, որպեսզի կարողանա նավարկել փոթորկոտ այս ծովում, փաստացի նա նաև մի 1700-ամյա առասպել էլ պետք է վերջնական և հիմնահատակ կոտրի, թեև մասամբ դա իրականացրել է պետականություն հիմնելով։ Բայց քանի որ եկեղեցին բացահայտում է իր իրական նպատակները, այն է իր ներքին և արտաքին խմբակային շահի համար զոհաբերել ՀՀ պետականությունը՝ խաղալով յուր հետևորդների հավատքի և զգացմունքների հետ, շռայլելով սուտ խոստումներ, ժողովուրդը վերջնական գնահատական պետք է տա այդ կառույցին և նրա պետականակործան նպատակներին։ 1700-ամյա պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ կրկնված հայկական պետականության կործանման մեջ ունեցած եկեղեցու անմիջական ավանդը սպառվելու է, Հայաստանի Հանրապետությունը չի ընկրկելու»։

Տպել
Ամենաշատ