News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Չի կարող այդպիսի բան լինել` ազդակներ, հրահանգներ, պայմանավորվածություններ, որ ինչ-որ մեկը միջամտի դրսից. սրանից ավելի նվաստացնող ու ստորացնող բան չկա: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած, «Ժողովրդավարական Հայաստան» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը: Նա վերջին երեք օրերին եղել է Եվրոպայում ու Ռուսաստանում, տարատեսակ հանդիպումներ է ունեցել, սակայն շեշտում է, որ անկախ հանդիպումներից Հայաստանի խնդիրները լուծվելու են երկրի ներսում:

«Ամենակարևորը, որ պետք է ֆիքսել դա այն է, որ մեր հարցերը, մեր գործերը լուծվելու եմ միմիայն մեր տանը: Մեր տնից դուրս որևէ մեկը հանկարծ լուծում չփնտրի: Եղել եմ և Եվրոպայում, և Ռուսաստանում, բայց այս ամեն ինչը, խնդրում եմ,  չդիտարկել էլի «դաբրոներ» և այլն: Սա մեր տան հարցն է: Այս շարժման խնդիրներից մեկն էլ մեր արժանապատվությունն է: Մենք միշտ սովոր ենք եղել, որ պետք է լինենք հպատակ, պիտի գնանք ինչ-որ մեկին խնդրենք, որ մեզ ինչ-որ աջակցություն տան, խնամակալի դեր լինի մեր համար: Այս շարժումը նաև սա պիտի խորքային առոմով փոխի»,- նշեց Սուրեն Պետրոսյանը:

NEWS.am-ի հարցին, թե դրսից ազդակ են տվել, որ ձեր հարցերը դուք լուծեք, Սուրեն Պետրոսյանը պատասխանեց. «Չէ, չէ, չէ, բացարձակապես: Անկեղծ եմ ասում, ես չեմ ուզում մեծամիտ հնչի, բայց ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ով ինչ ազդակ կտա և որևէ մեկը չի էլ կարող ազդակ տալ մեզ: Կամ մենք կարող ենք հավասարը հավասարի համագործակցել և մեր տան հարցերը միմիայն ինքներս լուծել, կամ այս ամեն ինչն անիմաստ է»,- ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավարը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ