Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլայ Պատրուշեւին նշանակել է ՌԴ նախագահի օգնական։ Այս մասին հայտնել է Կրեմլի կայքը։
Մեկ այլ հրամանագրով ՌԴ նախագահի օգնական է նշանակվել Տուլայի նախկին նահանգապետ Ալեքսեյ Դյումինը, որը մինչ այդ ազատվել էր այդ պաշտոնից։
Նշվել է նաեւ, որ Պուտինը վերանշանակել է Վլադիմիր Մեդինսկուն, Դմիտրի Միրոնովին, Անդրեյ Ֆուրսենկոյին եւ Յուրի Ուշակովին ՌԴ նախագահի օգնականների պաշտոնում։
Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար է վերանշանակվել Դմիտրի Պեսկովը։
ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար է վերանշանակվել Անտոն Վայնոն։