News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի իշխանությունները զորքեր կմտցնեն Նոր Կալեդոնիա (Ֆրանսիայի անդրծովյան տարածք) շարունակվող անկարգությունների պատճառով։ Այս մասին տեղեկացրել է վարչապետ Գաբրիել Ատալը ՆԳՆ-ին կից ճգնաժամային շտաբի նիստում։

«Զինված ուժերի զինծառայողները գործի կդրվեն Նոր Կալեդոնիայի նավահանգիստների եւ օդանավակայանների անվտանգության ապահովման համար»,- կառավարության ղեկավարի խոսքերը մեջբերել է BFMTV հեռուստաալիքը։ Նրա տվյալներով՝ իշխանությունները կարգադրել են դադարեցնել TikTok սոցցանցի աշխատանքը Նոր Կալեդոնիայում։

Մայիսի 13-ին Նոր Կալեդոնիայի մայրաքաղաքում՝ Նումեա քաղաքում, ցույցը տեղական ընտրություններում ընտրական կորպուսի ընդլայնման մասին ֆրանսիական օրինագծի դեմ վերաճել է անկարգությունների։ Կազմակերպիչները թալանել եւ հրկիզել են խանութներ, դեղատներ եւ ավտոլցակայաններ։  Մասնակիցների մեջ շատ էին անչափահասները։ Բռնության բռնկման պատճառով Նումեայում ժամանակավորապես փակվել են ուսումնական հաստատությունները, մտցվել է պարետային ժամ (18.00-06.00), արգելվել են ցանկացած հավաքներ, զենքի կրումը եւ ալկոհոլի վաճառքը։

Մայիսի 15-ին Ելիսեյան պալատը տեղեկացրել է Նոր Կալեդոնիայում 12 օրով արտակարգ դրություն մտցնելու մասին։ Բացի այդ, իշխանությունները մտադիր են հավելյալ 500 ոստիկան եւ ժանդարմ ուղարկել տեղերում արդեն գործող 1,8 հազար ուժերին օգնելու համար։ Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը հայտնել է Նոր Կալեդոնիայում «հարյուրավոր» տուժածների մասին, որոնց մեջ մոտ 100 իրավապահ կա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ