Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի բակում «Շինարարություն և Ինտերիեր 2024» ցուցահանդեսի այցելուներին է դիմավորում Villashin ընկերության «թեթև» ամառանոցային տնակը։
Այն կարելի է կառուցել 20 օրում, ձեռքով, առանց ծանր շինարարական տեխնիկայի։ Բետոնե հիմքի վրա մոնտաժվում է թեթև մետաղական կարկասը, որի վրա հավաքվում են պատերն ու տանիքը։ Պատերն ունեն հատուկ կառուցվածք, որն ապահովում է ձայնային և ջերմային մեկուսացում, և ամբողջ տունը դարձնում է ջերմախնայող։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ընկերության տնօրեն Արթուր Սարոյանն ասում է. թեթև մետաղական կարկասից շինարարությունը Հայաստանում վերջին տարիներին լայն տարածում է ստանում, քանի որ ունի մի շարք առավելություններ՝ թեթև է, արագ է հավաքվում, շինարարությունը չի պահանջում մեծ ջանքեր։
Ի՞նչ է թեթեւ կարկասային շինարարության տեխնոլոգիան
Այդ տեխնոլոգիան եկել է Հայաստան Եվրոպայից, ու համարվում է համաշխարհային լավագույն փորձերից շինարարության ոլորտում։ Զարգացած երկրներում տների 80% -ը կարկասային են։
Կարկասային տները համարվում է ամենառացիոնալ տարբերակը միջին խավի համար։ Կարկասային շինությունը գերազանց հիմք է նորաոճ տան համար, որի առավելությունների շարքում կլինեն նաև օրիգինալ ճարտարապետական լուծումները:
Թեթև կարկասային շինարարության տեխնոլոգիան ենթադրում է շինությունների տեղադրումը ավանդական տարբերակով պատրաստված բետոնե կամ երկաթբետոնե հիմքի վրա։ Տեխնոլոգիան թույլ է տալիս տեղադրել ցանկացած տիպի դռներ և պատուհաններ, որոնք ընտրում է պատվիրատուն։ Նաև հնարավորություն է տալիս օգտագործել ցանկացած տիպի գազի, էլեկտրականության, ջրամատակարարման և ջեռուցման համակարգեր, որոնք մոնտաժվում են պատերի կամ հատակի մեջ։
Շինհրապարակում իրականացվում է պրոֆիլների և պանելների վերջնական հավաքումը և ամրացումը հիմքին։ Միաժամանակ իրականացվում են շինության երեսպատման աշխատանքները։
Որո՞նք են թեթեւ մետաղական կարկասից շինարարության առավելություններն ու դրական կողմերը
- Կառուցման կարճ ժամկետ
- Երկարակեցություն
- Սեյսմակայունություն
- Հրակայունություն
- Էներգիայի խնայողություն (ջերմամեկուսիչ են )
- Բազմատիպություն
- Մոնտաժման հարմարավետություն
- Կիրառվող նյութերի բազմազանություն
- Բարձր որակ
- Մատչելի գներ
- Շինարարության հնարավորություն ցանկացած եղանակաին պայմաններում
- Չի պահանջվում ծանր տեխնիկայի կիրառում
Շինարարության ո՞ր ոլորտներում է այս տեխնոլոգիան լայն կիրառում ստացել
- Բնակելի շենքեր
- Հիվանդանոցներ
- Զորամասեր
- Դպրոցներ և մանկապարտեզներ
- Ռեստորաններ և սրճարաններ
- Խանութներ
- Պահակային կետեր
- Կրպակներ
- Շինությունների վրա հարկի ավելացում
- Բենզալցակայաններ
- Ավտոլվացման և ավտոտեխսպասարկման կետեր
- Անգարներ և պահեստներ
Թեթեւ մետաղական կարկասից շինարարության մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար կարելի է այցելել «Շինարարություն և Ինտերիեր 2024» ցուցահանդեսը, որը բացվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր, մայիսի 17–ին։ Այն կշարունակի իր աշխատանքը մայիսի 18–ին և 19–ին, ժամը 11:00-19:00–ը: Ցուցահանդեսի կազմակերպիչն է «ՊրոմԷքսպո» ընկերությունը։