News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը


Մենք թողնում ենք տարածք, թողնում ենք ժողովրդին, կոտրում ենք ոգին, մեծացնում ենք հուսահատվածությունն ու հուսալքվածությունը: Այս մասին այսօր` մայիսի 18-ին, Բագրատ Սրբազանի և պահեստազորի սպաների հետ հանդիպման ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց ԳՇ նախկին պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը:

«Դիրքերը, դրանց կահավորվածությունը, նախապատրաստվածությունն, համապատասխան անձնակազմի խնդրավորված լինելը, խնդիրներին տիրապետելը և դրանք կատարելու պատրաստակամությունը, իհարկե, կարևոր են, բայց այստեղ խնդիրն այլ համատեքստում է. մենք մենակ դիրքե՞ր ենք թողնում»,-հավելեց Տիրան Խաչատրյանը:

«Դիրքեր կարելի է թողնել հուսալով կամ նախապես մտածելով, որ հետագայում քեզ համար ավելի շահավետ դիրքերում կհայտնվես, և կհասնես քո առջև դրված խնդիրներն ու նպատակներին: Բայց սա հակառակորդի կամքը` առանց որևէ ուժ գործադրելու, ի կատար ածելու մոտեցում է , հակառակորդի թելադրանքը կատարել է , և ոչ միան զինվորականության, այլ ընդհանրապես պետության, երկրի անվտանգության հետ կապված հարցերում»,-ասաց Տիրան Խաչատրյանը` խոսելով սահմանազատման և սահմանագծման ընթացող աշխատանքների մասին:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ