News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը


Տավուշի մարզի թեմի առաջնորդ, արքիեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը այսօր՝ մայիսի 18-ին, հավաքի ժամանակ, կոչով է դիմել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին։ 

«Գնե՜լ Սանոսյան, չգիտեմ, ինչ ճանապարհով ես հայտնվել նախարարական աթոռին, բայց էդ ծառայությունդ էժան չի նստելու, սիրելի՜ս։ Դու ուղղակի քմահաճույքն ես կատարում մի մարդու, որը ծայրից ծայր ստախոս է։ Եւ դու էլ լծվել ես էդ ստի իրականացմանը ուղղակիորեն։ Գյուղացիներին գնալու, համոզելու։ Մեր տեղեկություններով, ինչպես շատ սիրում են ասել օդից կախված լուրերը,  գումարներ առաջարկելու», - ասել է արքիեպիսկոպոսը։ 

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումը եւ սահմանագծումը տեղի է ունենում 1929  թվականի քարտեզների համաձայն։ 

«Եւ առաջիկայում մենք տեղեկանք կներկայացնենք նույնիսկ, որ տրված ա արխիվներից եւ Ազգային անվտանգության ծառայության միջոցներից, ոչ ներկայիս, այլ անցյալի։ Եւ պատկերը շատ հստակ է, հստակ պատկեր կա մեր աչքերի առջեւ․ եթե մենք այս ընթացքը չկասեցնենք, չկանգնեցնենք, պատճառը չվերացնենք ավելի ճիշտ, այս ընթացքը գնալու է մինչեւ վերջ»,  - ասել է Սրբազան Հայրը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ