News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և պատվիրակության մյուս անդամները, Ադրբեջան կատարած այցից հետո, մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով, հայտնում է Mehr գործակալությունը։

«Իրանի նախագահն ու նրա շրջապատը մահացել են ուղղաթիռի հետ տեղի ունեցած վթարից... Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող լեռնային շրջանում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է մեր երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին. Զոհվածների թվում է նաև Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Նախագահից և արտաքին գործերի նախարարության ղեկավարից բացի ուղղաթիռում եղել են Թավրիզի իմամ Մոհամմադ Ալի ալ-Հաշեմը, Արևելյան Ադրբեջանի նահանգի ղեկավար Մալեք Ռահմատին, ուղղաթիռի անձնակազմը և մեկ անվտանգության աշխատակից։

Ավելի վաղ Press TV հեռուստաալիքը՝ հղում անելով իրանական Կարմիր մահիկին, հայտնել էր, որ կործանման վայրում ողջ մնացածներ չեն հայտնաբերվել, ուղղաթիռն ամբողջությամբ այրվել է։

 441516367_10224701814318319_1148721192109576017_n.jpg (31 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ