News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Բժիշկները հայտնել են մայիսի 15-ին մահափորձի հետեւանքով վիրավորված Ռոբերտ Ֆիցոյի վիճակի բարելավման մասին, տեղեկացրել է Aktuality պարբերականը։

Բանսկա-Բիստրիցայի Ռուզվելտի հիվանդանոցը, որտեղ գտնվում է Սլովակիայի վարչապետը, երկուշաբթի առավոտյան կարճ հայտարարություն է արել Ռոբերտ Ֆիցոյի ընթացիկ վիճակի մասին։

«Այսօրվա խորհրդակցությունից հետո պացիենտի վիճակը գնահատվում է կայուն։ Նրա վիճակը կլինիկական առումով լավանում է, նա շփվում է, բորբոքման ցուցիչները դանդաղ իջնում են։ Վարչապետը մեր հսկողության տակ է մնում»,- հայտնել են բժիշկները։

Վարչապետ Ֆիցոն Ռուզվելտի հիվանդանոցում է չորեքշաբթի օրվանից։ Նրան այնտեղ են հասցրել ուղղաթիռով, այն բանից հետո, երբ նրա վրա մի քանի անգամ կրակել է 71-ամյա տղամարդը։ Մահափորձը տեղի է ունեցել կառավարության արտագնա նիստում, Գանդլովա քաղաքում։

Միջադեպից հետո հայտնի է դարձել, որ մահափորձը սպանության նպատակ ուներ։

Ֆիցոն չորս հրազենային վիրավորում ունի։ Նրան արդեն երկու անգամ վիրահատել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վաղարշապատի ոստիկանների պայքարը թմրամոլության դեմ. բացատրական աշխատանքը համոզիչ էր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ հավաստի...
Իրական աղետ. պետության կողմից մասնակցությունը բացարձակ անբավարար է եղել. Ավետիք Չալաբյան
Երեկ, օգտվելով կիրակի օրվա կարճատև դադարից, մենք մեկնեցինք Դեբեդի...
ԱԳՆ շենքի մոտից բերման է ենթարկվել 26 քաղաքացի. ոստիկանություն
Հիշեցնենք, որ կեսօրից ի վեր Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները կանգ էին առել ԱԳ նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում...
«Մենք նախազգուշացրել էինք». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը՝ 1 տոննա կոկաինի գործի մասին
Այսօր հրապարակվեց, որ մեկ տոննա կոկաինի մաքսանենգության գործով…
Երևան-Գյումրի ճանապարհին 12 անձի մահվան ելքով վթարի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի...
Սերժ Սարգսյանն արդարացվեց
Գևորգ Հարությունյանը, գործարար Բարսեղ Բեգլարյանը նույնպես  արդարացվեցին՝ հանցակազմի բացակայության հիմքով...
Ամենաշատ