News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Կիրանց տանող ճանապարհին իրավիճակը լարված է, ոստիկաններն ու պատգամավորները վիճում են։

«Ո՞վ ա ձեր խմբապետը, բերեք, թուղթ ներկայացրեք, թե ինչի՞ եք փակել այս ճանապարհը։ Դուք կրում եք պատասխանատվություն այս ժամանակավոր իշխանության հետ»,- դիմեց ոստիկաններին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։

Ընդդիմադիր պատգամավորը հղում անելով ԱԱԾ-ի հաղորդագրությանը, նշեց, որ այն տարածքները, որոնք սահմանազատված չեն, պետք է քաղաքացիները, այդ թվում՝ տեղի բնակիչները, ոստիկաններն ուղեկցեն նշված տարածքներ․ «Խնդրում եմ ապահովել ձեր ուղեկցությամբ ազատ տեղաշարժվելը»։

Ոստիկանության գնդապետ Արթուր Բադոյանն առաջարկեց դիմել ՆԳՆ լրատվական վարչություն, ինչից պատգամավորները բորբոքվեցին։

Պատգամավորներին մոտեցավ Պետական պահպանության գլխավոր վարչության պետ Այվազյանը և փորձեց հղում կատարել Ոստիկանության մասին օրենքին, սակայն սխալ հոդված նշելուց հետո պատգամավոր Արման Ղազարյանը նախատեց նրան․

«Ձեր գործողություններն անօրեն են։ Ձեր սուրբ պարտքն է օրենքի հոդվածը ճիշտ նշել։ Դուք չեք պահպանում օրենքի դրույթները ու չեք տիրապետում օրենքին»։

Պետական պահպանության գլխավոր վարչության պետն էլ իր հերթին նշեց, թե իրենք որտեղ ուզեն, կարող են սահմանափակել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ